Բարև Ձեզ Աջափնյակ համայնքի հարգելի և սիրելի բնակիչներ Երկու օրից կավարտվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը,և մենք բոլորս միասին գնալու ենք ընտրությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնակցելովայս ընտրություններին, լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել, և մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին լիարժեք լուծումներ տալ դեռևս չլուծված բազմաթիվ քաղաքային խնդիրների: Մենք գիտենք, որ դուք ուզում եք ունենալ հասանելի քաղաքային իշխանություն, իշխանություններ,որոնք ամեն րոպե կլինեն ձեր կողքին, որոնք անվերապահորեն կարձագանքեն Երևանի և երևանցու յուրաքանչյուր խնդրի: Վստահելով մեզ, մեր կուսակցության առաջնորդին, դուք ունենալու եք հենց այդպիսի վստահելի և պատասխանատու քաղաքային իշխանություններ: Հարգելի երևանցիներ, եթե մենք ուզում ենք ունենալ արդյունավետ տեղական ինքնակառավարում, անհրաժեշտէ ապահովել Երևանի վարչական բոլոր շրջանների համաչափ զարգացումը, համայնքային գույքի արդյունավետ տնօրինումը, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թափանցիկ գործունեությունը, և դրանց համալրումը երիտասարդ և բանիմաց մասնագետներով, և ամենակարևորը բարձրացնել ավագանու վերահսկողական դերը քաղաքապետարանի գործունեության նկատմամբ: Երեւանում կատարյալ մաքրություն պահպանելը պետք է դառնա քաղաքային իշխանության եւ յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարտականությունը: Մենք վստահ ենք, որ մայիսի 31-ին դուք ճիշտ ընտրություն եք կատարելու, քանի որ մեր ծրագիրը կենսունակ է, մեր թիմը ուժեղ է և գործիմաց:
|