Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ելույթներ, հարցազրույցներ / Հանդիպում Մալաթիա -....


Հանդիպում Մալաթիա - Սեբաստիա համայնքի բնակիչների հետ
26.05.09
 
    Մայիսի 26-ին կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հանդիպումը «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ներկայացուցիչների հետ:
    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրին «Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախընտրական ծրագիրը և վերջինիս հիմնադրույթները:
     «Սիրելի Երևանցիներ, մեր կուսակցության ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, կրթական, քաղաքաշինական, ժողովրդագրական եւ մյուս ոլորտների զարգացման համալիր ծրագիրը, միացիր մեր արդար գործին, միասին կառուցենք «Բարգավաճ Հայաստանե,-իր ելույթում նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը: - Ընդամենը մի քանի օրից կավարտվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և մենք բոլորս միասին գնալու ենք ընտրությունների: «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը, մասնակցելով այս ընտրություններին, լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել, և մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին լիարժեք լուծումներ տալ  բազմաթիվ դեռևս չլուծված քաղաքային խնդիրներինե: