Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Գործունեություն  
19.08.09
Առողջապահության նախարարի այցն Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր
 
13.08.09
Քննարկոմներ հօգուտ շտապ օգնության
 
13.08.09
Նվագում են բժիշկները
 
29.07.09
Համագործակցությունը շարունակվում է
 
ավելին...
Իմ մասին / Կենսագրություն


    Հարություն Քուշկյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 14-ին` ծառայողի ընտանիքում:
    1980 թվականին ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1980-1981 թվականներին աշխատել է Շտապ Օգնության թիվ 2 հիվանդանոցում: 1981-1984 թվականներին որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում: 1984-ից 1985 թվականը եղել է  Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր: 1985 թվականին էնդոկրին վիրաբուժության գծով  վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում: 1986 թվականին "Էրեբունի" բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը` ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով:  1990 թվականին վերապատրաստվել է  Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում: 1990-1992 թվականներին որպես գլխավոր բժիշկ  աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում: 1992-2007 թվականներին աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն:
    1993 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով: 1993 թվականին վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում, Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում: 1993 թ. Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է: 1995-1996թթ եղել է ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ: 1995-1999թթ ընտրվել է  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1999թ վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում /UCLA/: 2000թ-ից «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է:  2002-2007 թվականներին եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2003թ-ին  Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը Հարություն Քուշկյանին  շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում: 2003 թվականից Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2004թ պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշանով: 2005թ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշանով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից պարգևատրվել է` ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար: 2005թ-ից ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահն է: 2006թ. Հարություն Քուշկյանը  ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մ. Հերացու անվան պետական մեդալով: 2007 թվականից առ այսօր` ՀՀ առողջապահության նախարարն է: