Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Առողջապահության նախարարի....


Առողջապահության նախարարի այցն Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր
19.08.09

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցները վերակառուցվում են` համաձայն ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի մարզերի համաչափ զարգացման եւ արդիականացման ծրագրի: Նախարարը նկատել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված ժամկետում: Ծրագիրը համալիր է, ինչը նշանակում է, որ հիմնանորոգված հիվանդանոցները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, նոր գույքով, իսկ մասնագետները վերապատրաստվելու են: Հիմնական նպատակն այն է, որ որակյալ բուժսպասարկում ստանալու նպատակով բնակիչները մարզերից չհասնեն Երեւան: Հարություն Քուշկյանը նաեւ մի շարք ցուցումներ է տվել աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ այս ծրագիրը մեկնարկել է 2007-ին եւ նախատեսվում է հանրապետության 10 մարզում ունենալ 10 որակյալ բուժհաստատություն: Այս տարի նախատեսված է շահագործման հանձնել Իջեւանի, Հրազդանի, Ապարանի հիվանդանոցները, մյուս տարի կմեկնարկի Գյումրիի հիվադանոցի շինաշխատանքը: Մինչեւ 2012 թվականը ծրագրում ընդգրկված բուժհաստատությունները պատրաստ կլինեն` սպասարկելու հանրապետության մարզերի բնակչությանը: