Հայաստանում է Բժիշկների համաշխարհային նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը: Բժիշկների համաշխարհային նվագախումբը հիմնադրվել է 2007-ին: Այն համատեղում է բարձրարժեք երաժշտությունը և բարեգործությունը: Բժիշկների համաշխարհային նվագախումբի կարևորագույն նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է և առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում: Համերգներից ստացված շահույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Շահույթի մի մասը տրամադրվում է հյուրընկալող երկրի որևէ բժշկական ծրագրի իրականացմանը կամ կոնկրետ բուժօգնություն ցուցաբերող հաստատությանը, մյուս մասը տրվում է Հյուգո Թեմփելման հիմնադրամին: Բժիշկների համաշխարհային նվագախումբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում: Բժիշկների համաշխարհային նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը, Բեռլինի Շարիտե համալսարանի, բժշկական կենտրոնի բժշկագիտության պրոֆեսոր է: 2010-ի փետրվարին Բժիշկների համաշխարհային նվագախումբը հանդես կգա նաև Հայաստանում, բարեգործական համերգը կծառայի ծնողազուրկ երեխաների առողջական խնդիրների լուծմանը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Բժիշկների համաշխարհային նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխին, Հայաստանում կայանալիք համերգի կազմկոմիտեի նախագահ Արմինե Մաժինյանին, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանին: Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը հյուրերը նախարարին ներկայացրել են Հայաստանում կայանալիք համերգի մանրամասներն ու իրենց ակնկալիքները: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել նվագախմբին Հայաստանում բարեգործական համերգը կազմակերպելու հարցերում:
|