Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային: Նախարարը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ հուլիսին Նյու Յորքում մասնակցել է Հայկական բժշկական 10-րդ համագումարին և մեծ տպավորություններով է վերադարձել Նյու Յորքից: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը հյուրերին համակողմանիորեն ներկայացրել են Շտապ օգնության արդիականացման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մեր հանրապետությունում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային շեշտել է, որ իր ներկայացրած կառույցը մեծ ուշադրություն է դարձնում առողջության պահպանման առաջնային օղակին և Ջաթինդեր Չիման մեծ փորձ ունի շտապ օգնության ոլորտում տեխնիկական օժանդակություն տրամադրման և վերապատրաստումների կազմակերպման հարցերում: Առաջարկվել է առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագիրը` ապագայում կոնկրետ աջակցության հնարավորությունները քննարկելու համար:
|