Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Գործունեություն / Համագործակցությունը....


Համագործակցությունը շարունակվում է
29.07.09
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների ծրագրի նորանշանակ ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջույնի ու փոխադարձ ջերմ խոսքեր փոխանակելուց հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա անելիքների շուրջ` կադրերի ուսուցման ճիշտ կազմակերպում, բաշխում, կարողությունների հստակեցում, բուժհաստատությունների նորոգում, վերազինում և այլն: Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը` ի դեմս Սանգիտա Փաթելի, էլ ավելի արդյունավետ կլինի, կանոնակարգված ու շարունակական: