| 19.08.09 Առողջապահության նախարարի այցն Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր |
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Ապարան եւ Արմավիր քաղաքների հիվանդանոցները վերակառուցվում են` համաձայն ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի մարզերի համաչափ զարգացման եւ արդիականացման ծրագրի: Նախարարը նկատել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և հիվանդանոցները շահագործման կհանձնվեն նախանշված ժամկետում: Ծրագիրը համալիր է, ինչը նշանակում է, որ հիմնանորոգված հիվանդանոցները համալրվելու են ժամանակակից սարքավորումներով, նոր գույքով, իսկ մասնագետները վերապատրաստվելու են: Հիմնական նպատակն այն է, որ որակյալ բուժսպասարկում ստանալու նպատակով բնակիչները մարզերից չհասնեն Երեւան: Հարություն Քուշկյանը նաեւ մի շարք ցուցումներ է տվել աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ այս ծրագիրը....
|
| |
| 13.08.09 Քննարկոմներ հօգուտ շտապ օգնության |
Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային:Նախարարը ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ հուլիսին Նյու Յորքում մասնակցել է Հայկական բժշկական 10-րդ համագումարին և մեծ տպավորություններով է վերադարձել Նյու Յորքից:Հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի ղեկավար Արա Տեր-Գրիգորյանը հյուրերին համակողմանիորեն ներկայացրել են Շտապ օգնության արդիականացման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել մեր հանրապետությունում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային շեշտել....
|
| |
| 13.08.09 Նվագում են բժիշկները |
Հայաստանում է Բժիշկների համաշխարհային նվագախումբի հիմնադիր և դիրիժոր Ստեֆան Վիլիխը: Բժիշկների համաշխարհային նվագախումբը հիմնադրվել է 2007-ին: Այն համատեղում է բարձրարժեք երաժշտությունը և բարեգործությունը: Բժիշկների համաշխարհային նվագախումբի կարևորագույն նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է և առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում: Համերգներից ստացված շահույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին: Շահույթի մի մասը տրամադրվում է հյուրընկալող երկրի որևէ բժշկական ծրագրի իրականացմանը կամ կոնկրետ բուժօգնություն ցուցաբերող հաստատությանը, մյուս մասը տրվում է Հյուգո Թեմփելման հիմնադրամին: Բժիշկների համաշխարհային նվագախումբի առաջին համերգը կայացել է Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում:Բժիշկների համաշխարհային....
|
| |
| 29.07.09 Համագործակցությունը շարունակվում է |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական բարեփոխումների ծրագրի նորանշանակ ղեկավար Սանգիտա Փաթելին: Ողջույնի ու փոխադարձ ջերմ խոսքեր փոխանակելուց հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա անելիքների շուրջ` կադրերի ուսուցման ճիշտ կազմակերպում, բաշխում, կարողությունների հստակեցում, բուժհաստատությունների նորոգում, վերազինում և այլն: Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը` ի դեմս Սանգիտա Փաթելի, էլ ավելի արդյունավետ կլինի, կանոնակարգված ու շարունակական:
|
| |
| 24.07.09 Հանդիպում նախարարությունում |
|
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրիին: Աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվել են ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման, նորածնային ծառայության զարգացման, կենդանածնության և մեռելածնության ԱՀԿ-ի չափորոշիչների կիրարկման, մանկական մահերի գրանցման խնդիրների վերհանմանն ուղղված և հավելյալ սնուցման վերաբերյալ հետազոտությունների անցկացման հարցերը:Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` առողջապահության նախարարի նախագահությամբ:Ներկայացվել են աշխատանքների ընթացքը, հետագա անելիքները: Չնայած ծրագիրն իրականացնելիս հաշվի է առնվում միջազգային....
|
| |
| 13.07.09 Սոչիի հետ համագործակցությունը շարունակվում է |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Սոչիի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Իրինա Ռոմանեցի գլխավորությամբ:Երեք օր շարունակ հյուրերն այցելել են երևանյան բժշկական հաստատություններ, ծանոթացել մայրաքաղաքի բժշկական կենտրոնների նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը:Սոչիի պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սոչիի քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին են ներկայացվել 2008 թվականի հուլիսի մեկից Հայաստանում ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ձեռքբերումները, ինչպես նաև GPS համակարգի ներդրման միջոցով շտապ օգնության կապի արդիականացան ուղիները: Ներկայացված երկու թեմաներն էլ....
|
| |
| 08.07.09 Լուրեր Նյու Յորքից |
Հուլիսի 1-ից 4-ը Նյու Յորքում տեղի է ունեցել Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցելու համար Նյու Յորքում էր Հայաստանի պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Համաժողովին մասնակցում էին նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: Հուլիսի 2-ին նիստի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարները: ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է ,,Առողջապահական ծառայությունների մատուցումը Հայաստանում,, թեմայով զեկույց, ինչին հաջորդել է ,,Առողջապահությունը վերջին 20 տարում,, ցուցադրումը:Իսկ Միացյալ Թագավորության առողջապահության նախարարը ներկայացրել է բնագավառի....
|
| |
| 25.06.09 Հավաստագիր` ծրագրին նպաստելու համար |
«Նապաստակի շրթունք» և «Գայլի երախ» բնածին արատներով ծնված երեխաների ու մեծահասակների անվճար վիրահատությունների ծրագրին` որպես շարունակություն, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է վիրաբուժական խմբի ղեկավար, ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի «Մեո» կլինիկայի բժիշկ Ռադժ Սարփալին և «Ժպիտ» միջազգային ծրագրի տնօրեն Կարոլին Վասկոյին: Եվ, քանի որ այդ վիրահատությունները Հայաստանում առաջին անգամ չեն իրականացվում և առավել ևս` հաջողություններ են գրանցվել, Ռ.Սարփալը նախարարին է հանձնել «Ժպիտ» ծրագրի հավաստագիր: Հիշեցնենք, որ վիրահատություններն ընթանում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Ծրագիրն իրականացնում է շահույթ չհետապնդող «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը: Ամերիկայից ժամանած մասնագետների վիրահատական խումբը նախնական զննումներ է....
|
| |
| 23.06.09 Հանդիպում դեղագործների հետ |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է "Մինոֆագեն" դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ: Այս դեղագործական ընկերությունը գործում է ավելի քան 70 տարի, մշակում և արտադրում է դեղեր` "Ստրոնգեր Նեո-Մինոֆագեն", "Գլիցիրոն", "Գլիցերոն", որոնք բարելավում են լյարդի աշխատանքը` հատկապես հեպատիտ B-ի, C-ի ժամանակ, կիրառվում է նաև լյարդի խրոնիկական հիվանդությունը, քաղցկեղի զարգացումը կանխելու նպատակով` կայունացնելով հիվանդի վիճակը: Ընկերության արտադրած դեղերի հիմնական ազդող նյութն ունի բնական ծագում, ընդ որում դրանք լինում են և հաբերի, և սրվակների տեսքով: "Մինոֆագեն" դեղագործական ընկերությունը դեղերի շուկայում է 1948թվականից, իսկ "Ստրոնգեր Նեո-Մինոֆագեն" հիմնական ապրանքանիշը շուրջ 50 տարի արտադրվում և շրջանառվում է: Փաստորեն, դեղերը ստուգված....
|
| |
| 09.06.09 Պայքար տուբերկուլոզի դեմ |
Տուբերկուլոզի դեմ պայքարի խնդիրները Հայաստանում շարունակում են մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Առողջապահության նախարարությունում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արթուր Թադևոսյանը ներկայացրել է տուբերկուլոզի սովորական և դեղակայուն ձևերի տարածվածությանը, բուժմանն ու նոր բաժանմունքի բացմանն առնչվող հարցերը: Քննարկման մասնակիցները ծանոթացել են անհրաժեշտ բժշկական միջոցների ապահովվածության մակարդակին, բուժման օպտիմալ եղանակներին ու արդյունավետ միջոցներին, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզերից Երևան եկած հիվանդների դեղապահովումը կազմակերպելու հարցերը: Կարևորելով բարձրացված խնդիրները և ամփոփելով հնչած կարծիքները` նախարար Քուշկյանը....
|
| |
| 09.06.09 Կառավառություն է ներկայացվել |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին է ներկայացվել “Երեխաների և դեռահասների առողջության պահպանման և զարգացման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Փաստաթղթի լրամշակման ժամանակ հաշվի են առնվել տնտեսական ճգնաժամը և դրա հնարավոր ազդեցությունը ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացում` ինչպես բյուջետային, այնպես էլ այլ աղբյուրների առումով: Ընդհանուր առմամբ, հավանություն տալով փաստաթղթին, նախարարը հանձնարարել է “Երեխաների և դեռահասների առողջության պահպանման և զարգացման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը....
|
| |
| 05.06.09 Ժպիտ երեխաներին |
“Ժպիտ” նախագծի շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին են ներկայացրել նախորդ տարվա ընթացում “Ժպիտ” միջազգային կազմակերպության վիրաբուժական խմբի կողմից իրականացված նապաստակի շրթունք, գայլի երախ արատներով հայաստանցի, արցախցի, ջավախեցի երեխաների անվճար 51 վիրահատության արդյունքները: Նշվել է, որ հուլիսի 20-ից նախատեսվում է կատարել ևս 50 վիրահատություն: Ընդգծվել է, որ “Ժպիտ” նախագիծը գործում է ՀՀ առողջապահության նախարարության, “Ժպիտ” միջազգային կազմակերպության, “Գաֆէսճեան ընտանիք” հիմնադրամի, Արաբկիր բժշկական համլիրի, Հայ օգնության ֆոնդի, “Ձեռք ձեռքի” ՀԿ-ի համագործակցության շրջանակներում, որպես գործընկեր խմբին են միացել Մադլեն և Արթուր Իսպիրյանները: Իբրև հաջողության գրավական, փաստվել է....
|
| |